Հետախուզվում էր ֆիզիկական ներգործության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի համայնքային ոստիկանները փետրվարի 19-ին Վանաձորի Լոռվա փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 28-ամյա Նվեր Լ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Նա ներկայացվել է դատարան: 
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					