Հետախուզվողը հայտնաբերվեց Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
11.08.2016 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 10-ին, ժամը 6.05-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գուրգեն Ս.-ին, որը հուլիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: