Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին շուկայի տարածքում
15.12.2014 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 19.00-ին, Էջմիածին քաղաքի շուկայի տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Նարինե Հ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: