Հետախուզվում էր գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձին հանցակցելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, մարտի 8-ին Երևան քաղաքի Գուսան Շերամի փողոցի հարակից շինությունում հայտնաբերել և ՔՈԳ վարչություն են տեղափոխել 66-ամյա Արշամ Գ.-ին: Նա ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-264-րդ հոդվածի (Գույքը ոչնչացնելու կամ վնասելու փորձին հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: