22-ամյա երիտասարդը հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով
04.03.2024 09:22
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 1-ին գումարտակի պարեկները և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Վաղարշյան և Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 22-ամյա Աշոտ Կ.-ին: Նա փետրվարի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: