Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքոմ Վեդի քաղաքի Արարատյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 54-ամյա Մխիթար Հ.-ն: Նա 2018 թ. հուլիսից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					