31-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչյա Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
