Ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվողը ներկայացվեց նախաքննական մարմին
 
                                            ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները մարտի 19-ին Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել և բաժին են տարել 39-ամյա Սուրեն Գ.-ին: Նա մարտի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: 
 Սուրեն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					