Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
 
                                            ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 15-ին Արթիկ քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 45-ամյա Տիգրան Խ.-ին: Նա 2023 թ. սեպտեմբերի 21-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					