Հետախուզվում էր գողության և վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով
13.03.2024 11:50
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 43-ամյա Հրայր Օ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ (Գողությունը) և 526-րդ (Վստահված գույքը հափշտակելը) հոդվածների մեղադրանքով: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժին:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: