Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
20.03.2024 12:42
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները մարտի 19-ին Տանձուտ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Գոռ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով: Նա ներկայացվել է դատարան:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: