Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացավ իրավապահներին
21.03.2024 11:53
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 20-ին Հայաստան վերադարձել և Մեծամորի բաժին է ներկայացել 44-ամյա Արման Ս.-ն: Նա հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի (Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) մեղադրանքով:
Արման Ս.-ն ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: