Քրեական հետախույզները և պարեկները հետախուզվողի են հայտնաբերել
17.01.2022 10:50
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 35-ամյա Դավիթ Ն.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Դավիթ Ն.-ն ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: