Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերեցին մեքենայից գողություն կատարած անձին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
19.09.2019 15:28
Գողություն
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով Վերֆելի և Լուսինյանց փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու։ Վերջինս խոստովանել է, որ ավտոմեքենայի սրահից բջջային հեռախոս է գողացել։ Հետագա միջոցառումներով ոստիկանները հայտնաբերեցին նաև գողոնը, որն առգրավվեց։
Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: