Հետախուզվողը ներկայացավ կամավոր
04.06.2016 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, բաժանմունք է ներկայացել 1984 թ. ծնված Անդրանիկ Նիկողոսյանը, ով հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 179 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: