Հետախուզվում էր գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար
07.03.2024 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 6-ին Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տարել 33-ամյա Աշոտ Մ.-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: