Հետախուզվողը ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է ոստիկաններին
16.12.2017 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին ՌԴ Մոսկվա քաղաքում կամավոր ներկայացել է 1990 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն, որը 2016թ. օգոստոսի 16-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: