Հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
22.11.2016 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Միշա Մ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: