Հետախուզման մեջ գտնվող 45-ամյա տղամարդը հայտնաբերվեց
23.08.2017 09:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Էրեբունու բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 13:45-ին, Մ.Խորենացու փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Մրազ Օ.-ն, որը օգոստոսի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: