Սպիտակի ոստիկանները ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել
07.06.2021 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Արևաշող գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 45-ամյա Կարեն Ա.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: