24-ամյա երիտասարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
20.03.2024 12:38
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 19-ին Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 24-ամյա Արման Բ.-ն: Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Բ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: