Ներկայացվել է քննչական բաժին
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՈԽ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 04.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից հայտնաբերվել եւ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժին է ներկայացվել ոստիկանության Բաղրամյանի բաժնի կողմից 10.04.2000 թ.-ից քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող՝ 1980 թ. ծնված Սուրիկ Թ.-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: