Հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով
16.01.2017 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները հունվարի 14-ին, ժամը 10.30-ին, Երևանի Ե. Քոչարի փողոցի 17 շենքից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Արա Ս.-ին, որը հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: