Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Վաղարշապատ քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արման Հ.-ին, ով 2015 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
