Հետախուզվողը ներկայացավ կամավոր
23.06.2016 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կոտայքի և Հրազդանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Կոտայքի բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Հայկ Թ.-ն, ով հունիսի 16-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: