Հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
17.06.2016 12:44
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 16-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1994 թ. ծնված Արսեն Բ.-ին, ով 2015 թ. հուլիսի 15-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: