Հայտնաբերվեց Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո
21.02.2018 16:01
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 14.30-ին, Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1956 թ. ծնված Արամ Ա.-ն, որը հունվարի 30-ից ՌԴ Խանտիմանսիյսկ Ա.Օ.-Յուգարա Սուրգուտի ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 145.1 հոդվածի (աշխատավարձի չվճարում) 1-ին մասի (աշխատավարձի չվճարում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: