Հետախուզվում էր ավազակության և մարդուն առևանգելու համար
04.02.2019 14:48
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 1-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Տարոնի բաժին կամավոր ներկայացել է 25-ամյա Արման Փ.-ն, որը 2018թ. փետրվարի 21-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը) և 131 հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: