Հետախուզվողը հայտնաբերվեց Ջրվեժում
04.06.2018 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 2-ին, ժամը 8.10-ին, Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում, անկողնային հիվանդ վիճակում, հայտնաբերվել է 1978 թ. ծնված Էդուարդ Հ.-ն, որը ապրիլի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: