Հետախուզվում էր դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար
04.07.2017 13:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, հուլիսի 3-ին, ժամը 10.40-ին, կամավոր բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Սարգիս Գ.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: