Հետախուզվում էր Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից
Հունվարի 8-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1990 թ. ծնված Ա. Ս.-ին, որը 2014թ. օգոստոսի 25-ից Շվեյցարիայի Համադաշնության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 139 հոդվածի (գողություն), 144 հոդվածի (տեղեկատվական համակարգ ապօրինի մուտք գործելը) և 186 հոդվածի (բնակարան, շենք-շինություն, դրանց մասը կազմող բակ կամ տարածք ապօրինի մուտք գործելը) հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: