ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 7-ին, ժամը 15.30-ին, Երևանի Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը 2017թ. փետրվարի 28-ից ՌԴ ոստիկանության Մոսկվա քաղաքի գլխավոր վարչության 2-րդ վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 30.3-158 հոդվածի (գողության փորձ) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: