Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 9-ին, ժամը 23.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 8 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը օգոստոսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
