Գողության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը հայտնաբերվեց
05.10.2017 10:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին՝ ժամը 17.30-ին, Չուխաջյան փողոցի թիվ 17 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը հոկտեմբերի 2-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Գողությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: