Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող 54-ամյա կինը հայտնաբերվեց Նալբանդյան փողոցում
11.10.2017 09:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16.00-ին, Նալբանդյան փողոցի թիվ 130 շենքի մոտից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Նելլի Մ.-ին, որը հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խուլիգանությունը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: