ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվող՝ Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 31-ին՝ ժամը 02.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նույն օրը ժամը 04.20-ին Արտաշատի բաժին է տեղափոխվել 1989 թ. ծնված  Արսեն Օ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: