63-ամյա տղամարդը՝ գողության փորձի մեղադրանքով
18.01.2018 10:04
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 17-ին` ժամը 19.20-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները Մ.Սարյանի անվան պուրակից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Վիգեն Մ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (Գողության փորձ) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: