Ոստիկանները հայտնաբերեցին Հյուսիսային Օսիայի իրավապահների կողմից հետախուզվողին
20.02.2019 12:26
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 19-ին հաղորդվել էր թմրամիջոց պահելու և օգտագործելու համար 22-ամյա Էրիկ Մ.-ին և 23-ամյա Տիգրան Պ.-ին բերման ենթարկելու մասին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ Տիգրան Պ.-ն 2018թ. հոկտեմբերի 25-ից Հյուսիսային Օսիայի Հանրապետության ԴԱԾ սահմանապահ վարչության կողմից հետախուզվում է ՀՕ քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասի և 30 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով (Սահմանի ապօրինի հատումը):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: