ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նրանք հետախուզվում էին խարդախության մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Կենտրոնականի և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 23.40-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1981 թ. ծնված Մորթեզա Վ.-ին, որը դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արման Ղ.-ին, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: