Պատժի անխուսափելիություն. հետախուզվողը հայտնաբերվեց դեպքից 1 տարի անց
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10.30-ին, Բազում գյուղում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը 2016թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքներով:
Կարեն Մ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Տաշիրի բաժնի ՁՊՎ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: