Խուլիգանության մեղադրանքով պատժի կրումից խուսափող 29-ամյա երիտասարդը հայտնաբերվեց
10.10.2017 08:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14.00-ին, Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոցից բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Արամ Ս.-ն, որը հոկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Խուլիգանությունը) պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: