Հետախուզվողը բերման ենթարկվեց Մասիս քաղաքից
21.03.2018 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Մարտի 21-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Մասիս գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Խաչիկ Կ.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: