ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակում 2 տարի առաջ խարդախություն կատարողը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սպիտակում 2 տարի առաջ խարդախություն կատարողը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14.05-ին, Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Գագիկ Հ.-ին, որը 2015թ. նոյեմբերի 7-ից ոստիկանության Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը):
Խափանման միջոցը` կալանք:
Գագիկ Հ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: