Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկեցին հետախուզվողին
23.06.2018 09:38
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները հունիսի 22-ին, ժամը 15.10-ին, Ե.Քոչարի փողոցի թիվ 5/4 հասցեի մոտից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արսեն Թ.-ին, որը հունիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: