Գողության և գողության փորձի մեղադրանքներով հետախուզվողը՝ կամավոր
23.08.2017 09:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 22-ին՝ ժամը 09.00-ին, բաժին է ներկայացել 1999 թ. ծնված Վլադիմիր Ռ.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձ) 2 մասի 3-րդ կետի և 177-րդ (գաղություն) հոդվածի 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: