1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թաքնվել չհաջողվեց. հայտնաբերվեցին հերթական հետախուզվողները

Թաքնվել չհաջողվեց. հայտնաբերվեցին հերթական հետախուզվողները
 
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 00.30-ին, Երևանի Լեփսուսի փողոցի թիվ 16 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: 
 
***
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 22-ին, ժամը 20.30-ին, Գյումրի քաղաքի «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով ՀՀ ժամանած, 1980 թ. ծնված Հայկազ Ծ.-ն, ով 2014 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
 
***
Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության օպերատիվ խմբի կոմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1977 թ. ծնված Կամսար Հ.-ն, որը 2003 թ. հունիսի 27-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
 
***
Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Կոտայքի և «Զվարթնոց» օդանավակայանի  բաժինների ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանություն է ներկայացել 1987 թ. ծնված Էդմոնդ Գ.-ն, որը փետրվարի 13-ից «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  34-215 հոդվածի 2-րդ մասի և 34-268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: