Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
25.08.2017 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 24-ին՝ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 10/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1960 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որն օգոստոսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: