Հետախուզվողը ժամանել է Երևան և ներկայացել իրավապահներին
26.09.2018 12:37
Հետախուզվողի հայտնաբերում

«Նելեգալ-2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 12.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնից Սևանի բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Նվեր Հ.-ն, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: