Հետախուզվողը` Բագրատաշենի սահմանային անցակետում
27.07.2018 09:51
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Վանիկ Խ.-ն, որը 2018 թ. մայիսի 18-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: