Հետախուզվողը հայտնաբերվեց Անձնագրային և վիզաների վարչությունում
30.03.2018 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Թերեզա Հ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: